ՀՀ, Երևան, Զավարյան փողոց 29/25, +374 10 533 112, +374 11 888 088, +37496 533 112

Հունգարիա

Հունգարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի դեսպանություն

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

 

  • Անձնագիր /վավերականության ժամկետի մեջ/
  • 3,5x4,5 չափի 2 բիոմետրիկ լուսանկար,
  • Տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով, ֆիրմայի բլանկի վրա (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Մասնավոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Տեղեկանք բանկային հաշվի վերջին մեկ տարվա շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), առկայության դեպքում բանկային քարտեր
  • Ուսանող կամ աշակերտ լինելու դեպքում՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից
  • Սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Ամուսնության վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Ամուսնալուծության վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր

 

 

Ամուսնացած չլինելու դեպքում`

 

 

  • Ծննդյան վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Ծնողների անձնագրեր, ամուսնության վկայական, չլինելու դեպքում՝ հայրության ճանաչման կամ միայնակ մայրության վկայական
  • Ծնողների մահացած լինելու դեպքում՝ մահվան վկայական

 

Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է առնվազն 10-14 աշխատանքային օր։ Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո։ Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս՝ համարժեք ՀՀ դրամով, որը ենթակա չէ վերադարձի։ Մինչև 12 տարեկան երեխաների համար այցագրի վճար չի գանձվում։